ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Տակտիկական հուդին պատրաստված է Soft shell գործվածքից, որը ունի բարձր մակարդակի մաշվակայունություն և ջրի վանող հատկություններ: Բաճկոնը կարող է օգտագործվել ինչպես ինքնուրույն, այնպես էլ հագուստի այլ տարրերի հետ ինտեգրվող ջերմացնող շերտ: Հուդիի առջևի մասում գտնվում են 2 գրպան YKK կայծակաճարմանդներով։
Թևերի ունեն 2 գրպան YKK կայծակաճարմանդներով, Velcro կպչուններ շևրոնները տեղադրելու համար, բռունցքների հատվածը կարգավորվում է ըստ օգտագործողի չափսի։ Թևատակերի մասում կան օդափոխական կտրվածքներ, որոնք բացվում կայծակաճարմանդներով։
Հուդիի ներքևի մասը ձգվում է առաձգական լարով, ինչը ապահովում է պաշտպանություն քամուց և փոշուց։
Առանձնահատկություններ
- YKK կայծակաճարմանդներ
- Softshell գործվածք
- Մաշվակայունություն
- Քամու պաշտպանություն
- Խոնավակայունություն
- 2 Velcro վահանակներ՝ շևրոնները ամրացնելու համար
- Բռունցքի հատվածը կարգավորվող Velcro կպչուկով
- Բարձր օձիքով գլխանոց
Վարազդատ –
Ամեն բան համընկնում է ապրանքի նկարագրության մեջ, միայն բռունցքների հատվածը չի կարգավորվում Velcro կպչուկով, ինչն իհարկե մեծ խնդիր չէ, բայց շատ ցանկալի կլիներ: Եվ իհարկե ցանկալի կլիներ, որ մի քիչ ավելի երկար լիներ հուդին ավելի մեծ մակերես քամուց ու խոնավությունից պաշտպանելու համար, բայց դա իհարկե անհատական ցանկություն է: