Menu Close

Ուսապարկ «Մասնագետ»

103650 AMD

  • Չափսերը` 65 սմ×37 սմ×17 սմ
  • Քաշը` 2,56 կգ, առանց լրացուցիչ մեկուսամասեր
  • Լրացուցիչ մեկուսամասերի քաշը տատանվում է ըստ կատարման
  • Ծավալը՝ 35լ
  • Գրպանների թիվը 5 է, ներառյալ հիմնական միջարկը, առանց լրացուցիչ մեկուսամասեր
  • Համատեղելի է հիդրատորի հետ
Ապրանքատեսակ (արտիկուլ)՝ 1106 Կատեգորիա` Tags: ,

Ընդհանուր նկարագրություն 

Ուսապարկը կրելի աշխատանքային պլատֆորմա է մի շարք մասնագետների համար՝ բժիշկի, սակրավորի, կապավորի, անօդաչու թռչող սարքի օպերատորի, հետախույզ-դիտորդի և այլն։ Համալրված է մասնագիտության համապատասխան ներքին մեկուսամասերով, ինչպես նաև արտաքին կախովի ենթապայուսակներով, ուսապարկը վերափոխվում է արագ բացվող և փակվող ամենահարմար դաշտային աշխատակայանի։

Լուծումները 

  1. Հիմնական ներքին ուսապարկի պատը բոլորովին ծածկված է Velcro կպչուկով, որը թույլ է տալիս արագ և հուսալիորեն ամրացնել հանովի մեկուսամասերը ըստ կոնկրետ առաջադրանքի և մասնագետի։
  2. Velcro կպչուկով պատի տակ գրեթե ամբողջ ուսապարկի բարձրությամբ գտնվում է ծավալուն գրպան, որտեղ կարող են տեղադրվեն հարթ իրերը։
  3. Երկու կեսերը միացնող պատը հագեցած է առաձգական հանգույցներով՝ տեղափոխվող իրերը կազմակերպելու համար, ներքևում տեղադրված է ծավալուն ամրագոտի Velcro կպչուկով։
  4. Հակառակ պատի ներսի ներքևի կեսում գտնվում է կայծակաճարմանդով ցանցային գրպան մանր իրերի պահեստավորման համար, վերևի կեսում՝ երկարավուն գործիքների կազմակերպման հանվող վահանակ:

5․ Ուսապարկը հագեցած է ուսագոտիներով եռաչափ ցանցից օդափոխական դեմպֆերային աստառով, կրծքավանդակային ժապավեն-ձգունով, կարգավորող ճարմանդով գոտիով, արագ անջատման ճարմանդով:

  1. Արջևի, ներքևի և կողային պատերը ծածկված են MOLLE/PALS համակարգի ժապավեններով՝ լրացուցիչ սարքավորում և ենթապայուսակներ կախելու համար։

7․ Կողային պատի վերևի և կողային մասերում գտնվում են ուժեղացված տեղափոխման բռնակները։

  1. Վերին բռնակի կողքերից տեղադրված են ալեհավաքների, մալուխների, մինչև 20 մմ տրամագծով ճկափող ելքի անցքեր։ Անցքները փակվում են Velcro-ով համալրված փականով։
  2. Արտաքին ստորին մասում գտնվում են երկու 25 միլիմետրանոց ձգովի ժապավեններ խոշոր և թեթևաքաշային բեռ (քողարկման ցանց, քնապարկ, ծածկոց, պատգարակ և այլն) ֆիքսելու համար։

10․ Ուսապարկը ունի 2 հատ ուժեղացված հանգույցներ ֆիքսելու և կախելու համար։

11․ Ուսապարկը փակվում է խոշոր կայծակաճարմանդով: Կան ևս լրացուցիչ ձքովի ժապավեններ կայծակաճարմանդը ուժեղացնելու համար և/կամ խոշոր երկարավուն իրերի (փոքր հետևակային բահ, եռոտանի և այլն) ամրացնելու համար։

  1. Արտաքին առջևի պատին տեղադրված է փափուկ Velcro կպչուկով վահանակը՝ նույնականացնող շևրոնների և այլ կոշտ կպչուկով իրերի համար, նաև ծավալուն գրպան կայծակաճարմանդով։
  2. Ներքևում դրենաժի համար նախատեսված են 2 լյուվերս։
  3. Պարագծով և հետևի պատի մեջ տեղադրված են փափուկ ներդիրներ, պարունակությունը հարվածներից լրացուցիչ պաշտպանելու համար:

Նյութերը 

1․ Հիմնական կտորը CORDURA INVISTA 500D, 1000D է (պոլիուրեթանային ներծծումով), 5000 մմ ստատիկ ջրի սյունակի մակարդակի ջրակայունությամբ, պատրաստված է NYLON 6.6-ից, մաշվակայունությանից և ՈՒՄ ճառագայթումից պաշտխանելու համար։

2․ Ներքին հատվածը պատրաստված է խիտ հյուսվածքով, PES 1000D գործվացքից, ջրակայուն հատկություններով։

3․ Velcro ժապավեններ ռազմական օգտագործման համար։

  1. YKK կայծակաճարմանդներ։
  2. Պլաստիկ ֆուռնիտուրա ԻԿ ռեմիսիայով DUE EMME ITALIA արտադրողից։
  • Չափսերը` 65 սմ×37 սմ×17 սմ
  • Քաշը` 2,56 կգ, առանց լրացուցիչ մեկուսամասեր
  • Լրացուցիչ մեկուսամասերի քաշը տատանվում է ըստ կատարման
  • Ծավալը՝ 35լ
  • Գրպանների թիվը 5 է, ներառյալ հիմնական միջարկը, առանց լրացուցիչ մեկուսամասեր
  • Համատեղելի է հիդրատորի հետ

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Ուսապարկ «Մասնագետ»”

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով